ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Թրամփը և Ջոնսոնը մտահոգ են

    Թրամփը և Ջոնսոնը մտահոգ են

    10.10.2019| 12:07
    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ կարող Է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում՝ ասված Է ԱՄՆ-ի նախագահի հետ Ջոնսոնի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ՝ «Ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջան թուրքական ներխուժման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի վտանգի կապակցությամբ»:
  • ՀՀ ԱԳՆ. Դատապարտում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

    ՀՀ ԱԳՆ. Դատապարտում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

    10.10.2019| 12:05
    Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:
  • Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

    Էրդողանը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

    10.10.2019| 12:03
    Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ համաձայնագրի, որ երկու երկրների միջև կնքվել է 1998-ին` Ադանայում:
  • Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել

    Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս չի վառել

    10.10.2019| 12:02
    ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում ԱՄՆ-ը Թուրքիայի առաջ «կանաչ լույս» չի վառել: «Դա բացարձակ սուտ է:
  • Նիկոլ Փաշինյան. Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ

    Նիկոլ Փաշինյան. Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ

    10.10.2019| 12:01
    Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք և լավ, և վատ նորություններ՝ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
  • Գերմանիան դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

    Գերմանիան դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

    10.10.2019| 12:00
    Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, հայտնում է En Son Haber կայքը: «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները մեկնել են Դիարբեքիրի ավիաբազայից:
  • Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը

    Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը

    10.10.2019| 11:59
    ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Աբխազիան որոշել է չեղարկել Վրաստանի հետ սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումները, որ սահմանել էր անվտանգության նկատառումներից։
  • Աղվան Վարդանյանը` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արձագանքի մասին

    Աղվան Վարդանյանը` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արձագանքի մասին

    10.10.2019| 11:58
    Վիտալի Բալասանյանի կյանքն ու գործը եղել է և է հանուն հայկականության՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքին` Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։
  • Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց վճռական են տրամադրված

    Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց վճռական են տրամադրված

    10.10.2019| 11:57
    Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ YPG-ի անանուն անդամին հղումով: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամենահզոր զենքը, որ քրդերը ստացել են ԱՄՆ-ից, ականանետային արկերն են:
  • Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի կապակցությամբ

    Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի կապակցությամբ

    10.10.2019| 11:56
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հաղորդում է Associated Press-ը: